211652_close_icon
views-count1421 դիտում article-date 14:31 23-12-2015

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիկ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: 10 լավագույններն են՝ 1 . Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339 միավոր 2 . Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267 3 . Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն, 265 4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231 5 . Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113 6 . Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107 7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106 8 . Արամ Ավագյան՝ բռնցքամարտ, 101 9 . Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ, 99 10 . Սմբատ Մարգարյան ծանրամարտ, 95 Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 3 մարզիկի անուն. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):

Նմանատիպ նյութեր