«Երևան Սիթի Տուրը» դեկտեմբերի 20-ից կաշխատի տոնական երթուղով
                        Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
«Նոր Տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում  «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագիրը դեկտեմբերի 20-30-ը և հունվարի 2-7-ը կաշխատի տոնական երթուղով:
Ծրագրին մասնակցելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին` հետևյալ հեռախոսահամարով՝ 011-514-230:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

