211652_close_icon
views-count1616 դիտում article-date 15:24 30-05-2022

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ– Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան - Լիոն - Երևան,  Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան  կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

Նմանատիպ նյութեր