«Երևան Սիթի Տուրը»՝ բանկային համակարգով հետաքրքրված ավելի քան 500 երիտասարդների համար
«Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրում, նախատեսված կանոնավոր երթուղուց բացի, պարբերաբար ներգրավվում են նաև սոցիալական նշանակության տարբեր միջոցառումներ:
Արդեն 3-րդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանն աջակցում է ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնած «Իմ ֆինանսների ամիս» ծրագրին:
Այս տարի ֆինանսական և բանկային ոլորտում կրթություն ստացող ուսանողները, ոլորտով հետաքրքրված աշակերտներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել հատուկ այս ծրագրի համար մշակված 8 երթուղիներով շրջելու «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով և ծանոթանալու մայրաքաղաքում գործող ֆինանսական կառույցներին ու դրանց գործունեությանը:
Ընդհանուր առմամբ մեկ ամիս տևած ծրագրին մասնակցել է ավելի քան 500 երիտասարդ:
«Տարբեր կառույցների հետ համագործակցությամբ մենք պարբերաբար «Երևան Սիթի Տուր» ծրագրով իրագործում ենք հետաքրքիր նախաձեռնություններ: Ուրախ ենք, որ 3 տարի շարունակ ՀՀ Կենտրոնական բանկի հետ իրականացնում ենք մի ծրագիր, որի անմիջական մասն են կազմում «Երևան Սիթի Տուր» ավտոբուսները:
Ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ այն օգտակար է մեր ապագա ֆինանսիստներին: Վստահ եմ, որ համագործակցությունը կլինի շարունակական»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանը։
Տեղեկացնենք նաև, որ մայիսի 1-ից մեկնարկել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու հերթական տարեշրջանը՝ հրավիրելով մայրաքաղաքի բնակիչներին և հատկապես հյուրերին ծանոթանալու Երևանի պատմությանը, մշակույթին և շատերի համար թաքնված գրավչություններին:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]