Հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթով ժամանեց Հայաստան
Ոստիկանության Չարենցավանի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին, ժամը 04.45-ին, Մոսկվա-Երևան չվերթով Երևան է ժամանել 48-ամյա Համլետ Գ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1 կետի մեղադրաքնով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]


