Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայտնաբերվել է բրիտանական դեսպանատան աշխատակցուհի Ռեբեքա Դայքսի դին:
Դայքսի մարմինը գտել են ճանապարհի եզրին: Մահվանից առաջ նրան բռնաբարել են, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Լիբանանյան ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առթիվ:
Դայքսի ընտանիքի ներկայացուցիչը հաստատել է Ռեբեքայի մահը՝ խնդրելով, որ հարցերով չանհագստացնեն և հարգեն ընտանիքի մասնավոր կյանքը: