211652_close_icon

Բեյրութում հայ է սպանվել

views-count1435 դիտում article-date 11:28 16-01-2025
Լիբանանում հայ է սպանվել, հայտնել են «Արևելք»-ի տեղի աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։

Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել և զենք գործադրելով սպանել։

Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր էր, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։

Նա ամուսնացած էր, ընտանիքի անդամները դեպքի պահին այնտեղ չեն եղել։

Նմանատիպ նյութեր