211652_close_icon
views-count799 դիտում article-date 17:26 02-03-2026

Բեյրութում սպանվել է «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարը

Բեյրութում սպանվել է «Հըզբոլլահ» շարժման հետախուզության ղեկավար Հուսեյն Մաքլեդը, հայտնում են Իսրայելի պաշտպանության ուժերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել են յոթ բարձրաստիճան գեներալներ, որոնցից հինգը ծառայել են Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսում: Հարվածների հետևանքով զոհվել են Գերագույն գլխավոր հրամանատարի գրասենյակի ղեկավար գեներալ Մոհամմադ Շիրազին և Ռազմաօդային ուժերի գեներալ Մոհսեն Դարեհ Բաղին:

Հաստատվել է նաև ԻՀՊԿ հինգ գեներալի մահը՝ Սալեհ ալ-Ասադին, Աքբար Էբրահիմզադեն, Ղոլամ Ռեզա Ռեզայանը, Բեհրամ Հոսեյնի Մոթլագը և Հասան Ալի Տաջիկը:

Նմանատիպ նյութեր