Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ, Լիբանանում «Ղոդս» ուժերի հրամանատար Աբբաս Նիլֆրուշանը սպանվել է Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով՝ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի հետ։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Նիլֆորուշանը համակարգել է իրանամետ ուժերի գործողությունները տարածաշրջանում և եղել է «Հեզբոլլահին» աջակցելու գծով Թեհրանի ռազմավարության առանցքային դեմքերից մեկը: