211652_close_icon
views-count76949 դիտում article-date 15:15 16-12-2017

Երեկ Նորք Մարաշում գտնող CPS բենզալցակայանի աշխատակցի վրա կրակողը Նորքի թաղապետի 28-ամյա ազգականն է, ով դեպքի վայրից ճողոպրել է BMW X5-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի վրա գործող CPS բենզալցակայանի աշխատակից, Երևան քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 20-ամյա Լևոն Գաբրիելյանին հրազենային վնասվածք պատճառելու փաստով։ Նույն օրը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են կասկածյալի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Երջանիկ Գրիգորյանն է, ով վիճաբանության մեջ է մտել բենզալցակայանի աշխատակցի հետ, այնուհետև իր մոտ պահվող դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակել է Լ. Գաբրիելյանի ոտնաթաթին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր տղան է, իսկ նշված բենզալցակայանը պատկանում է Գոռ Ալոյանին, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/15/1084783/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 15-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արմենակյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր էր ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Քննիչներն ու Ոստիկանության փորձաքրեագետները բենզալցակայանի գրասենյակային հատվածում տեղազննություն էին կատարել և պատի վրա հայտնաբերվել էր կրակոցի հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ 1 հոգի աջ ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր