Ժոզե Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի հնարավոր վաճառքի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագային:
«Յուրաքանչյուր խաղացող ունի իր արժեքը: Ճիշտ արժեքի դեպքում խաղացողը կարող է հեռանալ: Դա իմ մարզչական մոտեցումն է, եթե ակումբին հետաքրքիր է իմ խորհուրդը:
Եթե խաղացողը դժգոհ է կամ նրա վերաբերյալ առաջարկ է գալիս, որը մենք բավարար ենք համարում, ինչպես դա եղավ Դեպայի և Շնայդերլինի դեպքում, ապա ես երբեք չեմ ասի «ոչ»:
Ես հունվարի տրանսֆերային պատուհանի մեծ երկրպագու չեմ, սակայն կարող է այնպիսի հնարավորություն լինել, որը չի կարելի բաց թողնել:
Չեմ սիրում ձմեռային պատուհանը: Բայց եթե այդ ժամանակահատվածում դու հնարավորություն ունես գնել խաղացողի, որին ցանկանում ես ձեռք բերել հունիսին, ու եթե կարող ես նրան ստանալ մի քանի ամիս շուտ, ապա դա հրաշալի է», ասել է Մոուրինյոն:


