Դեկտեմբերի 19-26-ը Երևանում առաջատար բժիշկների մասնակցությամբ կանցկացվի առողջապահական «Բաց դռների օր» ակցիա
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա:
Հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի համաքաղաքացիներ,
ս.թ դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա:
Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան: Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով.
- 19.12.17թ. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա - ժամը՝ 11:00-15:00
- 20.12.17թ. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
- 21.12.17թ. «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
- 22.12.17թ. «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
- 25.12.17թ. «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
- 26.12.17թ. «Կառլեն Եսայան» պոլիկլինիկա ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
Նշենք նաև, որ անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կուղեգրվեն ստացիոնար բուժման»։