Կորոնավիրուսի տարածման ֆոնին Երևանում Սամբոյի 2020թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի «փակ դռների» կարգավիճակով՝ առանց հանդիսատեսի
Մարտի 8-ին Գազպրոմ Արմենիայի «Ուսումնա-սպորտային համալիրում» (Երևան, Ծարավ Աղբյուրի փ. 55/25) կանցկացվի Սամբոյի 2020թ. երիտասարդական առաջնությունը:
Հաշվի առնելով աշխարհում, մասնավորապես՝ Հայաստանում, Կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է մրցումն անցկացնել «փակ դռների» կարգավիճակով, առանց հանդիսատեսի, ինչպես նաև՝ մասնակիցների (մարզիկ, մարզիչ, մրցավար, սպասարկող անձնակազմ) նախնական բուժզննմամբ:
Առաջնության արդյունքում կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որն էլ ապրիլի 9-ից 13-ը մեր երկիրը կներկայացնի Բուլղարիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:
[b]
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]