Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Սարավանում իրանցի 39-ամյա վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 11-ամյա Հ․ Դ․-ն նախ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց մեկնելուց, ապա ժամեր անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վահիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Գասպարյանը և Վարդան Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բուժօգնության դիմած անչափահասը վարորդի դուստրն է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։