Սերժ Սարգսյանը բարդացնում է խաղը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, ըստ էության, շարունակել է փակ պահել ներքաղաքական գլխավոր ինտրիգը՝ 2018 թվականի վարչապետության հարցը:
Ավելին՝ Սերժ Սարգսյանն այս անգամ կարծես թե առավել սակավախոս է եղել այդ թեմայով՝ ըստ էության էլ ավելի մշուշոտելով հարցը: Միևնույն ժամանակ, իհարկե, նա բավականին հստակ է եղել ակնարկում, որ վարչապետի պաշտոնում մնալու և աշխատելու Կարեն Կարապետյանի ցանկությունն ու պատրաստ լինելը դեռևս չեն նշանակում այդպես լինելու, այսինքն՝ այդ պաշտոնում մնալու գրավական:
Սերժ Սարգսյանն, իհարկե, որևէ դժգոհություն չի հայտնել Կարապետյանի վարչապետությունից և նրան համարել է թե՛ իր, թե՛ կուսակցության համար լավ վարչապետ և օգտակար մարդ, սակայն նշել է, որ վարչապետի հարցը կորոշվի, երբ կգա ժամանակը: Այսինքն՝ միայն մնալու Կարապետյանի ցանկությունն ու պատրաստակամությունը ամենևին որոշիչ չեն: Իհարկե, սա ինքնին պարզ էր, սակայն հետաքրքրական է, որ Սարգսյանը գործնականում հայտարարում է այդ մասին: Միևնույն ժամանակ, պահելով այդ ինտրիգը, Սերժ Սարգսյանը գործնականում առաջացրեց նոր ինտրիգ՝ հեռացած պաշտոնյաների մասով:
Այդ կապակցությամբ հարցը, թերևս, ամենևին պատահական չէր ընդգրկվել հարցաթերթիկում, և Սերժ Սարգսյանի պատասխանը բավականին խորիմաստ և բազմիմաստ էր: Նա հայտարարեց, թե հարգում է բոլոր նախկին պաշտոնյաներին, որոնք ծառայել են պետությանը, սակայն չի համարում, թե կան անփոխարինելի մարդիկ: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ցանկացած հեռացող պաշտոնյայի վերադարձի հարցը, այսպես ասած, անհատական է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]