Իրանը բարդացնում է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցության հարցը. Կրեմլ
Իրանի դիրքորոշումը՝ որպես Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների մասնակից կողմ, բարդացնում է բանակցություններին ամերիկյան կողմի մասնակցության հարցը, որոնք պետք է կայանան Աստանայում։
Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Իրավիճակն իսկապես բարդ է. կա Իրանը, որը կարևորագույն խաղացող է սիրիական հարցում, և իրանցիները չեն ողջունում ԱՄՆ-ին։ Դա բարդ հարց է չափազանց զգուշավոր խաղում»,-ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ռուսական կողմը ԱՄՆ-ի մասնակցությունը կողջուներ միանշանակ։