ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Գևորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից. նոր երգից և տեսահոլովակից մանրամասներ է ներկայացնում երգչի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը
Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, որի անոնսը արդեն հասանելի է համացանցում:
Երգչի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը [url=http://www.exklusivelife.com/2017/12/13-004.html]EXKLUSIVElife.com[/url]-ին մանրամասներ է ներկայացրել երգից և տեսահոլովակից:
«Այս անգամ տեսահոլովակի նկարահանումը վստահված էր ռեժիսոր Արեն Բայադյանին, ով նկարահանեց գեղեցիկ տեսահոլովակ:
Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին հատուկ մեր հրավերով Վրաստանից եկավ Հայաստան, ով կերտեց գլխավոր հերոսուհու կերպարը:
Պետք է ասեմ, որ վրացուհին իսկապես այն կատարեց պրոֆեսիոնալին վայել».- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Ղազարյանը:
«Սրտակեր» սիրային այս գեղեցիկ երգի երաժշտության հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակներն են՝ Ավետ Բարսեղյանը և Ռիչարդ Մադլենյանը, գործիքավորումը՝ ԿԱՐԵՆ/ՍԵՎԱԿ-ի, ձայնագրությունը՝ Արսեն Բարսամյանի, միքսը՝ Արթուր Բինայի:
Տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը, օպերատոր Սուրեն Թադևոսյան, ոճաբան Արամ Նիկոլյան, մոնտաժը՝ Սերժ Գաբյանի:
[b]Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ[/b]