5190 դիտում
10:04 25-04-2020
Երգից գոյացած ողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամին․ Թողարկվել է Թանգյանի և Փաշինյանի համատեղ երգը
Սերժ Թանգյանը հրապարակել է «Հայաստանը» երգի տեսահոլովակը, որի տեքստի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում:
Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամը հրաշալի բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում ձեռնարկել է բազմաթիվ բովանդակալից նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին:
COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունները այս պահի դրությամբ ներառում են պարենային և պաշտպանական միջոցների փաթեթների տրամարդում Հայաստանի տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին, կենսական բժշկական պարագաների (դիմանկներ, ձեռնոցներ, մեկուսիչ արտահագուստ և այլ անհատական պաշտպանության միջոցներ) ձեռքբերում բժշկական և այլ առաջին օգնության խմբերի համար, համակարգիչների և պլանշետների ձեռքբերում և բաշխում մարզերի ամենախոցելի ընտանիքների դպրոցականներին՝ ապահովելով հասանելիություն հեռեվար կրթությանը:
«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ - https://mystep.foundation/hy/donate/
Music by Serj Tankian
Lyrics by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Երաժշտություն - Սերժ Թանգեան
Բառերը - Նիկոլ Փաշինյան
#hayastane #nikolpashinyan #serjtankian #mystepfoundation #charity #COVID19 #armenia #hayastan
[b]Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան էջ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
931 դիտում
18:28 24-10-2020
«Վերելք» ներկայացման ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին
Այս բաժնից
1345 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4789 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած