91292 դիտում
09:00 20-07-2015
9-ամյա աղջնակը բացառիկ մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես է 81-ամյա հայրը Զոլաքար գյուղում իր հետ բռնի ուժով սեռական հարաբերություն ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զոլաքար գյուղում 81-ամյա Արտաշես Բաղդասարյանը, ըստ վերջինիս 9-ամյա դստեր՝ Բ. Բաղդասարյանի, բռնի ուժով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը՝ 9-ամյա Բ . Բ- ն: Իսկ մինչեւ այդ Մարտունու քաղաքի Սայաթ Նովա փողոցի 69 տան բնակչուհի, 40-ամյա Գրետա Թեմուրյանը հայտնեց, որ իր ամուսնու` 46-ամյա Մարտին Թեմուրյանի քույրը` 47-ամյա Քնարիկ Բաղդասարյանը, 2003-թին ամուսնացել է 81-ամյա Արտաշես Բաղդասարյանի հետ:
Նրանք Զոլաքար գյուղում 12 տարի միասին ապրել են, ունեցել են 9-ամյա Բ . Բաղդասարյանին: 2014-ի հունիս ամսին Քնարիկին ծանր մարմնական վնասվածքներով հարևանները տաքսիով ուղարկել են հայրական տուն: Եղբոր կինը` Գրետան, դիմել է ոստիկանություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քնարիկը հայտնել է, որ ամուսինը երեխային պահել է իր մոտ և իրեն տանից դուրս հանել:
Արդեն 2015-ի մայիսին 81-ամյա Արտաշեսը դիմել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել որ իր կինը հրաժարվել է երեխայից ու գնացել հոր տուն, իսկ ինքն էլ չի կարող պահել: Քնարիկի եղբոր կինը` Գրետան, այլ բան է պատմում. «Հուլիսի 7- ին, ժամը 12:00-ի սահմաններում, հայրը տաքսիով երեխային բերել, թողել է մեր տան մոտ և հեռացել: Երեխան տուն է մտել ահավոր կեղտոտ և ինձ հետ զրույցում հայտնել է, որ հայրն իրեն ծեծում էր, հետո բռնել է եւ ….: Անմիջապես երեխայի հետ գնացի ոստիկանություն, երեխան այնտեղ ցուցմունք տվեց: Երեխային ենթարկեցին նաև դատաբժշկական, հոգեբանական փորձաքննությունների»:
Հաջորդ օրը Գրետայի հայտարարության հիման վրա երեխայի հորը բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ նա հայտնում է, որ այդպիսի բան չի եղել և այդ ամենը հորինված է, երեխային սովորեցրել են, որ նման բաներ խոսի:
Գրետայի միակ պահանջն է, որպեսզի կատարվի օբյեկտիվ քննություն և, եթե երեխայի հայրը մեղավոր է, թող պատժվի օրենքի ողջ խստությամբ:
Գրետան նաեւ տեղեկացրեց, որ իրենց ընտանիքը այժմ բաղկացած է 9 անձից. ամուսնու քույրը` Քնարիկը, գտնվում է անկողնային ծանր վիճակում, սկեսուրը կույր է և չի կարողանում նրանց բոլորին պահել: Տանը աշխատում է միայն Գրետայի ամուսինը, նա զբաղվում է անասնապահությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
3237 դիտում
15:41 19-07-2014
Գերեզմանատան մոտ ավտոմեքենայի մեջ բռնի ուժով սեռական հարաբերություն է ունեցել նախկին կնոջ հետ
Այս բաժնից
12766 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ