Պուտինն ասել է, թե ինչի հաշվին է Ռուսաստանի էկոնոմիկան աճում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օնլայնմամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ռուսական տնտեսությունն աճում է, հաղորդում է gazeta.ru-ն։
«Ակնհայտ է, որ տնտեսությունն աճում է։ ՀՆԱ-ի աճը կազմում է 1.6 %։ Քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և դեղագործությունը նույնպես աճ են գրանցել»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շոկային 2 փուլեր է հաղթահարել՝ էներգակիրների գնային կտրուկ անկումը և արտաքին սահմանափակումները։
«Պատժամիջոցներն այդքան ուժեղ չազդեցին, այլև էներգակիրների գնային անկումը»,-հավելել է Պուտինը։
Հավելել է, որ հիմնական կապիտալում ներդրումների աճը կազմել է 4.2%, իսկ գնանկումը ներկա պահին ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ռեկորդային ցածր մակարդակին է հասել։