Ես սխալ չունեմ, Էկոնոմիկան էլ շատ լավ վիճակում է․ նման տնտեսական աճ մատների վրա հաշված երկրներում կա. Գևորգ Պապոյան
Ես սխալ չունեմ, Էկոնոմիկան էլ շատ լավ վիճակում է, սենց տնտեսական աճ մատների վրա հաշված երկրներում կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Եթե սխալ գործեմ, կենթարկվեմ պատասխանատվության, ՀՀ-ում չի կարող լինել որևէ պաշտոնյա, որ սխալ գործի ու սխալի համար պատասխան չտա, իսկ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է, 7,2 տոկոս տնտեսական աճ աշխարհում մատների վրա հաշված երկրներում կա, պետք է հպարտանաք, թե ինչ արդյունքներ ունենք»,- նշել է նա:
Անդրադառնալով Կոտայքի մարզում մարդկանց մտավախություններին՝ ծաղիկների արտահանման խնդրի մասով, Պապոյանը շեշտել է, որ անցած տարի ծաղիկը արտահանվել է այնքան, ինչքան եղել է, այս տարի ևս կարտահանվի, վստահեցնում է՝ Հայաստանում չկա հարց, որը բարձրաձայնելուց հետո լուծված չլինի:
Եզրափակելով իր խոսքը՝ Իրանի հետ կապված ապրանքային դեֆիցիտի մասին հարցին Գևորգ Պապոյանը պատասխանել է, որ այս պահին այդպիսի խնդիր չկա: