211652_close_icon
views-count1353 դիտում article-date 11:16 06-02-2014

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը

Ս.թ. հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայից Հայաստան էր ժամանել փորձագիտական խումբ Հայաստանում Ռուսական գրքի տան աջակցությամբ գործող ռուսաց լեզվի անվճար դասավանդման կենտրոնների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Խմբի կազմում էին ՌԴ կրթության և գիտության նախարարության, ՌԴ Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի պետական ինստիտուտի մասնագետներ, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը գլխավորում էր Արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գծով ՌԴ նախագահի վարչության խորհրդական Վ. Չերնիշովը: Ամեն կենտրոնում կա 3-7 խումբ, որոնց մեծ մասամբ դասավանդում են Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի ՌԴ պետական ինստիտուտում վերապատրաստված մասնագետներ: Հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը փորձագիտական խումբը այցելեց ռուսաց լեզվի ուսուցման բոլոր կենտրոնները Երևանում և ՀՀ 9 մարզերում: Այցի ընթացքում խմբի անդամները ծանոթացան դասախոսական կազմի հետ, շփվեցին երեխաների ու նրանց ծնողների հետ: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Հայ երիտասարդության շրջանում նկատվում է հետաքրքրություն ռուսաց լեզվի ուսումնասիրման հանդեպ: Այս նպատակի իրականացման համար Հայաստանում Ռուսական գրքի տան աջակցությամբ ամբողջ Հայաստանի տարածքում գործում են լեզվի անվճար ուսուցման կենտրոններ: ՎՏԲ-Հայաստան Բանկը ուրախ է աջակցել ռուսաց լեզվի ուսուցմանն ու տարածմանն ուղղված ծրագրերին և այդ նպատակով համագործակցում է Ռուսական գրքի տան հետ: Նմանատիպ նախագծերը անկասկած աջակցում են Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանմանը»:

Նմանատիպ նյութեր