Օգնության են հասել փրկարարները
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1930 թ. ծնված Վ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում և դանակով սպառնում է վնասել շրջապատի մարդկանց. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ բնակիչը գտնվել է բարձր հուզական, ագրեսիվ վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 11-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1942 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և բազմոցին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1959 թ. ծնված Լ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: