7123 դիտում
13:48 09-12-2017
Օրենք ես ուզում, բայց ինքդ օրինազանց ես… Aravot.am
[b]Տնավարությունը մեզ խանգարում է պետություն կառուցելիս Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ -Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, այս կերպ փաստելով, որ քաղաքականության մեջ անգամ իմպերատիվ կամ-կամ-ին կարելի է, հնարավոր է փոխարինել եւ-եւ-ով:
Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, եւ ըստ Ձեզ, ի՞նչ կտա այս պայմանագիրը Հայաստանին։ Ի դեպ, գնահատելով կատարվածը կարելի է փաստել, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ Ռուսիա թե՞ Թուրքիա, Ռուսիա թե՞ Ամերիկա, Եվրոպա եւ մնացյալ դիլեմաներին հակահարված տրվեց: [/b]
-Ես կասեի՝ դարեր շարունակ մենք այդպիսի երկընտրանքի առաջ ենք կանգնած եղել. Պարսկաստան կամ՝ Հռոմ, Բյուզանդիա կամ՝ Պարսկաստան, անվերջ Ռուսաստան թե Թուրքիա, այսինքն, պատմականորեն անընդհատ ստիպված ենք եղել ընտրել մեկին կամ՝ մյուսին ու այս եւ-եւ-ը հեքիաթի պես բան էր: Սա ես համարում եմ մեր արտաքին դիվանագիտության հաղթանակը եւ գտնում եմ, որ երբ մենք ստրկամտորեն չենք մտածում, այլ մտածում ենք, թե մենք էլ ենք աշխարհի կենտրոններից մեկը՝ Արարատյան քաղաքակրթության ստեղծողն ու ներկայացուցիչը, այդ ժամանակ հաջողում ենք: ԵՎ-եւ-ը հաջողվեց: Իհարկե, սա շատ լուրջ բան է եւ սրա տակից դուրս գալ է պետք: Տանջալի, երկարատեւ աշխատանք է սպասվում մեզ:
[b]
-Բնականաբար, կատարված փաստին հետեւելու էր վերլուծությունների եւ համեմատությունների ալիքը: Եվ ահա այսօր տարբեր գնահատականներ են տրվում այս համատեքստում, որոնք մի դեպքում միտված են հաջողությունը նվազեցնելուն, մյուս դեպքում՝ ուռճացնելուն: Բայց ինչպես միշտ՝ նման դեպքերում ճշմարիտ գնահատականը, իրատեսությունը պակասում է: Մինչդեռ իրատեսի հայացքով պիտի նայել կատարված-կատարվող գործընթացներին: Բնականաբար, նաեւ՝ դրական միտումներն ու մոտիվացիաներն արժեւորելով, բացասական երեւույթների ուղղությամբ աշխատանք տանելով:
[/b]
-Ծիծաղելի է, երբ փորձ է արվում չգնահատել հաջողությունը: Տեսեք, Ռուսաստանն իրեն համարում է լրիվ Եվրոպա, բայց կորցրեց մի ահռելի դաշտ՝ հետխորհրդայինի քրիստոնեական հատվածը: Այն, ինչ որ հիմա Վրաստանում է կատարվում, իմ մեջ տագնապ է առաջացնում ոչ միայն որպես քրիստոնյա մարդ, որն ափսոսում է իր հարեւանի համար, այլ՝ որպես Հայաստանի քաղաքացի, որովհետեւ Վրաստանում կատարվող թուրքացումը շատ վտանգավոր է նաեւ մեզ համար:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/12/09/924980/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5470 դիտում
10:36 17-01-2017
Օրինազանց քաղաքացիները գիշերով անօրինական կերպով մտնում են լիճ. Վահե Գուլանյան. «Իրավունք»
13401 դիտում
18:54 20-05-2020
«68 հազար ստացել եմ, բայց ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել». Սարգիս Գրիգորյանին տուգանել են 50 հազար դրամով
Այս բաժնից
1201 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1498 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1609 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ