1644 դիտում
19:12 12-08-2014
Ֆինանսների նախարարությունը ձերբազատվում է անբարեխիղճ աշխատակիցներից. Օրինազանց հարկային տեսուչն ազատվել է աշխատանքից
Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը զուգահեռ Ֆինանսների նախարարությունը խստորեն հետևում է նաև իր աշխատակիցների կողմից օրենքի տառի պահպանմանը՝ անվերապահորեն արձագանքելով խախտման յուրաքանչյուր փաստի: Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար, աշխատանքից ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գևորգյանը: Հարկային տեսուչի գործողություններն առնչվել են պետական մարմնի աշխատանքների վարկաբեկմանը, հարկային ծառայողի անաչառությանը, հասարակության մեջ հարկային ծառայության նկատմամբ համապատասխան վերաբերմունքի ձևավորմանը:
Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է՝ բարեփոխումների գործընթացին խոչընդոտող աշխատակիցներից ձերբազատվելուն ուղղված քայլերը հետևողականորեն շարունակվելու են, քանի որ բարեփոխումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կադրերի գործունեությամբ:
ՀՀ ՖՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
2432 դիտում
21:45 14-03-2016
Բաժնի պետն ու տարածքի տեսուչն ազատվել են աշխատանքից՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար
1357 դիտում
12:33 20-02-2014
Ճանապարհային ոստիկանության տեսուչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
5461 դիտում
10:36 17-01-2017
Օրինազանց քաղաքացիները գիշերով անօրինական կերպով մտնում են լիճ. Վահե Գուլանյան. «Իրավունք»
Այս բաժնից
835 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին