5443 դիտում
10:36 17-01-2017
Օրինազանց քաղաքացիները գիշերով անօրինական կերպով մտնում են լիճ. Վահե Գուլանյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նախատոնական և հետտոնական օրերին մայրաքաղաքում, առանց չափազանցության, ամեն մի տասը մետրի վրա կարելի էր հանդիպել Սիգ ձկան վաճառք։ Եվ դա այն դեպքում, երբ Սևանի ձկնապաշարի վերականգնումը պետության համար համարվում է ռազմավարական նշանակության հարց, որի լուծման համար ամեն տարի չեղած տեղը լուրջ բյուջետային միջոցներ են հատկացվում։
Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ «Սևան» ազգային պարկի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Գուլանյանից, սակայն նրա պատասխանը, մեղմ ասած, զարմացրեց.
- Կար հստակ հրաման, որ դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը ձկների որսն արգելված չէ։ Հետևաբար, նախատեսվում էր, որ տեղի կունենա որս։ Հենց այդ փաստով էլ հիմնավորված, շուկաներում տոնական և հետտոնական օրերին հայտնվեց Սիգը։ Իհարկե, դեկտեմբերի 1-ից 25-ը ևս իդեալական արգելք չի եղել (և առհասարակ, երբևիցե Սևանում իդեալական արգելք չի եղել), բայց բավականին մեծ և ծավալուն միջոցառումներ իրականացվեցին այդ ժամանակահատվածում, երբ ձվադրում էր ձուկը։ Այդ ընթացքում իրականում կարողացանք կանխել, որ ափամերձ գյուղի գյուղացիները լիճ չմտնեն, ձուկ չորսան։
[b]- Այսինքն՝ պետականորեն հայտարարվել էր, որ ով ինչքան ցանկանա, կարո՞ղ է ձուկ որսալ։ Չկա՞ր գոնե ինչ-որ սահմանափակում։[/b]
- Չէի ասի, որ ով ինչքան ցանկանար կարող էր։ Բայց տեսեք, ենթադրենք՝ քաղաքացին ուզում է որսալ խեցգետին կամ այլ ձկնատեսակ, և ցանցի մեջ ընկնում է սիգ, բնականաբար, ոչ մի ձկնորս դա հետ չի ուղարկի լիճ։ Արդյունքում, ձուկը հայտնվում է շուկայում։
[b]- Լավ, բայց հունվարի 8-ից հետո արգելված էր, չէ՞։ Նկատի անեմ, որ այսօր էլ կարող եք փողոցներում մեծ քանակությամբ Սիգ տեսնել։[/b]
- Ես լրիվ համաձայն եմ Ձեր բարձրացրած խնդրի հետ։ Այո, այսօր էլ կարող ենք շուկաներում Սիգ տեսնել։ Բայց դա էլ իր բացատրությունն ունի, դա տեղի է ունենում ձկնագողության պատճառով, երբ օրինազանց քաղաքացիները գիշերով անօրինական կերպով մտնում են լիճ։ Պետք է ասեմ, որ հսկողություն կա, բայց չենք բացառում, որ ձկնագողություն կարող է լինել, որովհետև, այո, միշտ էլ այդ փաստը արձանագրվում է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7102 դիտում
13:48 09-12-2017
Օրենք ես ուզում, բայց ինքդ օրինազանց ես… Aravot.am
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
652 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»