156693 դիտում
12:05 08-12-2017
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու ոստիկանական Toyota-ն. վերջինը մխրճվել է КамАЗ-ի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սաhմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 FQ 855 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 540 II 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Toyota-ն էլլ մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ- մակնիշի 68 ՕՕ 218 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ մինչ այդ բախվելով նույնպես ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E280 մակնիշի 71 QP 777 համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է Ճանապարհային Ոստիկանության հաշվեկշռում:
Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում Volkswagen-ի վարորդը ԱՊՊԱ-ի գործակալին հայտնեց, որ վթարի մեղավորը ինքն է եղել, չթույլատրելի հատվածից փորձել է շրջադարձ կատարել և ստեղծելով վթարային իրավիճակ՝ բախվել է ոստիկանական Toyota-ին:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+