Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և թվով 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի, մասամբ այրվել են 3-ը․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզ է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարրի Գրիգորյանը և Վահե Հարությունյանը։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան-Խոտանան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում և այրվում է թվով 8 ավտոմեքենա տեղափոխող ավտովոզը։
Հրշեջ-փրկարարերը նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ամբողջությամբ այրվել է ավտովոզը, թվով 5 ավտոմեքենա և մասամբ՝ 3 ավտոմեքենա։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։