Բնակիչներն ասում էին. «Շնորհակալություն ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որ սովետական տարիներից մեզ սնուցվող՝ կցոններով վտանգավոր ու մահաբեր էլեկտրալարերը ժամերի ընթացքում փոխարինվեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունիսի 25-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն 1-ին փողոցի բնակիչների խնդրանքն էր փոխանցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի վերջինն ընդառաջի բնակիչների խնդրանքին և 80-ական թվականներից բնակիչների համար պատուհաս դարձած էլեկտրալարերը, որոնք ամեն քամու ու անձրևի ժամանակ անհանգստություն էին պատճառում բնակիչներին, անջատվում էր էլեկտրաէներգիան, նույնիսկ եղել են դեպքեր, երբ բնակիչները վնասներ են կրել՝ փչացել են համակարգիչներ, լվացքի մեքենաներ, սառնարաններ և այլ էլեկտրական սարքեր, փոխարինի նորով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Ռ. Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի մասնագիտական խումբն այցելել է նշված վայր ու մի քանի ժամվա ընթացքում փտած, կցոններով միացված էլեկտրալարերը փոխարինել նոր, ավելի որակյալ լարերով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին ՀԷՑ-ին՝ ասելով.
«Սովետական տարիներից էս խնդիրը չէր լուծվում, ու ամեն անգամ երբ եղանակը վատանում էր, մեր տներում տիրում էր խավարը։ Էլ չենք ասում, որ լիքը էլեկտրատեխնիկաներ ենք դեն նետում, քանի որ հոսանքի տատանումներից այն փչանում էր։ Տարիներ շարունակ դիմել ենք, ամեն անգամ ստանում էինք նույն պատասխանը՝ խնդրին տեղյակ ենք, հնարավորության դեպքում մի բան կանենք։ Ու էդ մի բանը լսում էինք մեկ էլ հաջորդ արտակարգ դեպքերից հետո։
Ճիշտն ասած հույս էլ չունեինք, բայց ասացինք դիմենք ՀԷՑ ներկայիս կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, գուցե այս անգամ մեր հարցերը կարգավորվեն։ Ու զարմացանք, որ հաջորդ օրը ՀԷՑ-ի մասնագիտական խումբը ժամանեց ու մի քանի ժամվա ընթացքում մեզ փրկեցին այդ պատուհաս, ինչու չէ նաև մահաբեր, բազմաթիվ անգամ «վիրահատության» ենթարկված լարերից»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երկար տարիներ է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն 1-ին փողոցի բնակիչները չէին կարողանում ստանալ իրենց հուզող հարցի պատասխանը, որը կապված էր առաջին հերթին իրենց անվտանգության հետ։
Հունիսի 25-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնել ու իրենց խնդրանքն էին ուղղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին՝ ասելով, որ մի ամբողջ փողոցի, որտեղ ապրում են 100-ից ավելի բնակիչներ, փրկեին հոսանքահարվելուց ու հրդեհից։
Բնակիչները իրենց խոսքում ասել էին. «Երբ մի թեթև քամի է լինում, էս մեր փողոցում լարերը էնպես են կպնում իրար ու կայծեր առաջացնում, որ քեզ թվում է՝ ինչ-որ հարսանիքի ես մասնակցում, որի ժամանակ փեսայի ու հարսի պատվին սալյուտներ են բաց թողնում։ Այդ կայծերն անգամ 200-300 մետրից են տեսանելի։ Եղել են նաև դեպքեր, որ դրա պատճառով մարդիկ վնասներ են կրել, մասնավորապես՝ սառնարաններ, համակարգիչներ և այլ էլեկտրատեխնիկա է վնասվել, ու ոչ մի անգամ ոչ մի փոխհատուցում չենք ստացել։
Նույնիսկ ամաչել ենք դրա համար բողոքել։ Բայց հիմա վերջին շաբաթներին, երբ քամիները ավելի են հաճախակիացել ու ավելի ուժգին են, ստիպված արդեն դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի էս խնդիրը լուծեն։ Իսկ խնդիրը կլուծվի, եթե պատասխանատուները բարի կամք դրսևորեն ու հիշեն, որ իրենց այդ քայլով մարդկային կյանքեր են փրկվելու։ Պիտի էլեկտրասյունը և էլեկտրալարերը փոխվեն և որ ամենավտանգավորն է, այդ էլեկտրալարերն անցնում են մի ամբողջ թաղամաս սպասարկող գազի բաշխիչ կայանի վրայով»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։