Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը որոշ չինովնիկներ չեն կատարում․ ապացույցը ճանապարհային երթևեկության նշանների՝ 10 օրից ավելի գետնին «փռվելն» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Կառավարության նիստերի ժամանակ երբեմն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարականներ է տալիս այդ թվում ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման ուղղությամբ, և շեշտում, որ ճանապարհները պետք է ապահովված լինեն երթևեկությունը կարգավորող ցուցանակներով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չգիտես ինչու որոշ պաշտոնյաների հասու չէ վարչապետի հանձնարարականն, ու թերանում են իրենց գործում, և դրա ապացույցը 10 օր շարունակ Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ արագընթաց ճանապարհին ընկած՝ ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն են։ Ցուցանակներ, որոնք խիստ անհրաժեշտ են անխոչընդոտ երթևեկության համար։
Նշված տարածքը Երևանի քաղաքապետարանինն է, Կոտայքի մարզպետարանինը, թե ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամինը, դեռևս ճշտում ենք։ Բայց որ խնդիրը հրատապ պետք է լուծվի և նշանները տեղադրվեն, դա ակնհայտ է։
Իսկ պատասխանատուները թող լավ իմանան, որ այդ ճանապարհով է վարչապետը երբեմն մեկնում Տավուշի մարզ։ Իսկ եթե նկատեց այդ վիճակը, ավելի լավ է չպատկերացնեն հետևանքները, կամ թող իմանան, որ հնարավոր է հայտնվեն «Կարգի սերիալ»-ից հայտնի անտեսանելի Կառլեն Կառլենիչի թևավոր խոսք դարձած «Կգամ ու կմտցնեմ...»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։