Պատերազմի վտանգը պայմանավորող հիմնարար գործոնը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարացրեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից:
Միևնույն ժամանակ, հանդիպումից հետո արձանագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրանով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից:
Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում Ապրիլյան պատերազմից հետո լավագույն դեպքում շրջանառվել է, այսպես ասած, ռազմահայրենասիրական հռչակագրերին քաղաքական փաթեթավորում տալով, և վերջ:
Արդյունքում՝ թե՛ ղարաբաղյան խնդրում, թե՛ տարածաշրջանի անվտանգության համակարգի և ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում, թե' անգամ աշխարհաքաղաքական որոշակի համատեքստում հիմնարար փոփոխություններ բերած Ապրիլյան քառօրյան հայաստանյան հասարակական-քաղաքական ընկալումներում քայլ առ քայլ իջեցվել է, այսպես ասած, սովորական հրադադարի խախտման մակարդակի՝ դրան հաջորդած քաղաքական իրողությունների համեմատությամբ և համադրությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]