211652_close_icon
views-count1319 դիտում article-date 22:41 11-05-2015

Մարչելո Լիպի. «Ռեալ»-«Յուվենտուս» մրցավեճում վճռորոշ է լինելու Բուֆոնի գործոնը

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին գնահատել է տուրինյան ակումբի հնարավորությունները Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել է 2:1 հաշվով: «Սա «Ռեալի» համար լավագույն տարին չէր: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը երկրպագուներին ուրախացնելու վերջին հնարավորությունն է: Սակայն «Յուվետուսը» եվրոգավաթային հարուստ փորձ ունի: 90 հազար երկրպագուների առջև խաղալը բարդ է, բայց «Յուվենտուսն» ունի զենք, որով կարող է մրցակցին վնաս հասցնել: Կարծում եմ, որ չորեքշաբթի վճռորոշ կլինի Բուֆոնի, ինչպես նաև կիսապաշտպանների, մասնավորապես՝ Վիդալի խաղը: Ինչ վերաբերում է Պոգբային, ապա խաղադաշտում պետք է լինեն բոլոր լավագույն խաղացողները, թեկուզ՝ 70 րոպե»,- ասել է Լիպին: Նշենք, որ «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա մարտի 13-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր