211652_close_icon
views-count3161 դիտում article-date 10:38 08-12-2017

Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական տարբերակը: ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: Դեմ է քվեարկել նաև «Ելք» խմբակցությունը: 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները. սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաեւ պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության եւ հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում, հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը եւ արցախյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության եւ ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում, տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն եւ էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման ծրագրերի իրականացում:

Նմանատիպ նյութեր