3511 դիտում
16:35 19-05-2017
Խորհրդարանն այսուհետ կունենա 9 մշտական հանձնաժողով. ՀՀԿ-ի առաջարկած նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 19-ին, քվեարկության արդյունքում ընդունեց Հանրապետական խմբակցության առաջարկը. այն է՝ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատել մինչև9-ը:
Նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 9, ձեռնպահ 4 պատգամավոր:
Խորհրդարանը մերժեց նաև «Ելք» խմբակցության առաջարկը, համաձայն որի, մշտական հանձնաժողովների թիվը պետք է լինի 10-ը, կողմ քվեարկեց 30 պատգամավոր:
Այսպիսով` մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը միավորվեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ։ Այն ղեկավարելու է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը, ֆինանսաբյուջետային հանձնաժողովը կնախագահի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշտոյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը։
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` Վարդան Բոստանջյանը, իսկ տարածքային կառավարման հանձնաժողովը` Վարդևան Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21133 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու