Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ 5-րդ «Ոսկե Գնդակը» և հավասարվեց Մեսիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն France Football-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ:
32-ամյա պորտուգալացին ստացավ 5-րդ «Ոսկե գնդակը» և այդ ցուցանիշով հավասարվեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
Մինչ այդ Ռոնալդու «Ոսկե գնդակին» արժանացել էր 2008, 2013, 2014 և 2016 թվականներին: Մրցանակի շնորհման արարողությունն այս տարի կայացավ Փարիզի Էյֆելյան աշտարակում:
2016/17 մրցաշրջանում Ռոնալդուն հաղթեց Չեմպիոնների լիգայում (լավագույն ռմբարկու՝ 12 գոլով), Իսպանիայի առաջնությունում (25 գոլ՝ 29 խաղում), աշխարհի ակումբային առաջնությունում (լավագույն ռմբարկու՝ 4 գոլով), ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը: