Յոհան Կրոյֆ. «Ոսկե գնդակը» կտայի Մեսիին, Ռոնալդուն թիմային խաղացող չէ
Հանրահայտ հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը կարծիք է հայտնել, թե ում պետք է այս տարի շնորհել «Ոսկե գնդակը»:
«Չարժե նույնիսկ քննարկել: Մեսիից լավը չկա, ես «Ոսկե գնդակը» նրան կտայի: Ինձ միշտ դուր են եկել տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստները, ես ինքս էլ եմ այդպիսին եղել:
Ռոնալդուն հրաշալի ֆուտբոլիստ է, բայց նա ռմբարկու է: Նա երբեք չի դառնա ստեղծագործող խաղացող, որն իր շուրջ կկարողանար թիմ կառուցել, որը թիմին առաջ կտաներ: Նրա աշխատանքը՝ դա վերջնական արդյունքն է, գոլ խփելը:
Մեսին շատ ավելի թիմային խաղացող է, գերազանց է փոխանցում կատարում, անհաշիվ գոլային փոխանցումն է արել», ասել է Կրոյֆը: