Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ 4-րդ «Ոսկե գնդակը»
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին, որը որպես տարվա լավագույն խաղացող, շնորհում է France Football հանդեսը:
Նախկինում Ռոնալդուն մրցանակին արժանացել էր 2008, 2013 և 2014 թվականներին:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Ռոնալդուն «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների Գավաթը, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել Եվրո-2016-ի չեմպիոն:
Տարվա ընթացքում Ռոնալդուն մասնակցել է 55 խաղի, դարձել 51 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Ուշագրավ է, որ Ռոնալդուն ներկա չի եղել պարգևատրման արարողությանը. նա «Ռեալի» հետ միասին մեկնել է Ճապոնիա` աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար: