Չիրացված 11 մետրանոցների քանակով Ռոնալդուն հավասարվեց Մեսիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 20-րդ տուրում՝ «Կիևոյի» հետ խաղում (3:0) չի իրացրել 11 մետրանոցը:
Դա պորտուգալացու 25-րդ չիրացրած 11 մետրանոց հարվածն էր կարիերայում: Չիրացված 11 մետրանոցներով Ռոնալդուն հավասարվեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:
Ռոնալդուն 139 11 մետրանոց է հարվածել (ներառյալ հետխաղյա 11 մ. հարվածաշարերը), արգենտինացին՝ 108: