7090 դիտում
13:35 07-12-2017
Էջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Էջմիածնում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիատակը հարգում են արհավիրքի օրերին Հայաստանին հումանիտար օգնության շտապող սերբական ինքնաթիռի վթարված վայրում կառուցված հուշակոթողի մոտ:
Քաղաքի ակտիվը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը, կրթական, հաստատությունների, ոստիկանության եւ ԱԻՆ համակարգի աշխատակիցները, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ, ծաղկեպսակներ են խոնարհում սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով եւ´ Սպիտակի երկրաշարժի զոհերի եւ սերբ օդաչուների հիշատակին:
Բարի կամքի տեր մարդիկ ամբողջ աշխարհից մեր ժողովրդին օգնության էին շտապում եւ ահա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ, «Զվարթնոց» օդանավակայանից ընդամենը 11 կմ հեռավորության վրա, մեզ օգնություն բերող սերբական օդանավն աղետի ենթարկվեց: Անձնակազմի բոլոր 6 անդամներն էլ նահատակվեցին:
Երախտապարտ հայ ժողովուրդը հենց աղետի վայրում, վթարված ինքնաթիռի բեկորներից հուշարձան կանգնեցրեց, որի մոտ նաեւ սերբ օդաչուների տապանաքարերն են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
13:40 07-12-2020
Արա Այվազյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
1684 դիտում
13:52 07-12-2020
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
1671 դիտում
12:08 07-12-2021
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
Այս բաժնից
733 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
691 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1108 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի