London Chess Classic սուպերմրցաշար. Արոնյան-Վաշիեր-Լագրավ. ուղիղ միացում
Լոնդոնում մեկնարկում է London Chess Classic գերմրցաշարի 5-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ:
4-րդ տուրում մեծ իրադարձություն տեղի ունեցավ. վերջապես արդյունավետ պարտիա գրանցվեց: Ֆաբիանո Կարուանան սև խաղաքարերով առավելության հասավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Մնացած պարտիաներում ոչ-ոքի գրանցվեց. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, Ուեսլի Սոն միավորը կիսեց Մայքլ Ադամսի հետ: Հաշտություն կնքվեց նաև Հիկարու Նակամուրա-Յան Նեպոմնյաշչի պարտիայում:
4-րդ տուրից հետո, հասկանալի է, Ֆաբիանո Կարուանան առաջատարն է, Կարյակինը՝ հետնապահը, իսկ 8 շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին և Մայքլ Ադամսը 2-ական միավորով կիսում են 2-9-րդ հորիզոնականները:
Արոնյան – Վաշիեր-Լագրավ պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.