London Chess Classic. Վաշիեր-Լագրավ-Արոնյան. ուղիղ միացում
Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարի 6-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով խաղում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ:
Հիշեցնենք, որ 5 տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոուն է` 3,5 միավոր: Արոնյանը` Նակամուրայի, Կրամնիկի և Կարուանայի հետ կիսում է 2-5-րդ հորիզոնականները` 3 միավոր:
Վաշիեր-Լագրավ-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.