London Chess Classic. Արոնյան-Վաշիեր-Լագրավ. մրցամարտ 1-ին տեղի համար. ուղիղ միացում
London Chess Classic սուպերմրցաշարում մեկնարկում է վերջին՝ 9-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է առաջատարներից մեկի՝ ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ:
Սա ամբողջ մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկն է: Միայն հաղթանակի դեպքում Արոնյանը կարող է չեմպիոն դառնալ:
Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ առաջատարները երկուսն են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը և հոլանդացի Անիշ Գիրին, որոնք վաստակել են են 5 միավոր: Նրանցից կես միավորով ետ են մնում Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը և Ալեքսանդր Գրիշչուկը:
Կարևոր նշանակություն ունի նաև Կարլսեն-Գրիշչուկ մրցամարտը: Նշենք, որ այս մրցաշարի հաղթողը վերջնական հաշվարկով կդառնա նաև Գրանդ-Տուրի ամբողջ հաղթողը՝ բացի Գրիշչուկից
Բացի Արոնյան - Վաշյե-Լագրավ պարտիայից, կկայանան նաև հետևյալ մրցամարտերը.
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)
Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)
Բոլոր պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ: Բացի այդ, պարտիայի ընթացքին՝ ռուս գրոսմայստեր Ալեքսեյ Կորոտիլյովի մեկնաբանությամբ, կարող եք հետևել [url=http://chesspro.ru/chessonline/app2/7408]այստեղ.[/url]