«Մանչեսթեր Յունայթեդը» ակումբային ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Այդպիսով, անգլիացիները ակումբային ռեկորդ սահմանեցին: Թիմը սեփական հարկի տակ բոլոր մրցաշարերում չի պարտվում արդեն 40 խաղ անընդմեջ:
«ՄՅՈւ»-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ՝ 15 միավորով գրավելով 1-ին տեղը: