211652_close_icon
views-count11616 դիտում article-date 17:26 30-04-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը և նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել ետնապահներից Սուոնսիին: Մանկունյանցիները, որոնք կադրային աննախադեպ խնդիրներ ունեին՝ միայն առաջին խաղակեսի վերջում կարողացան բացել հաշիվը. բավական վիճելի 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ Ուեյն Ռունին: 79-րդ րոպեիին «Սուոնսիի» իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը հիանալի իրացրեց տուգանային հարվածը և հավասարեցրեց հաշիվը: Դրանից անմիջապես հետո փոխարինման դուրս եկավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նույնպես չկարողացավ բեկում մտցնել խաղում: Ոչ-ոքի՝ 1:1: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 65 միավոր և «Մանչեսթեր Սիթիի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը՝ մեկ խաղ ավել անցկացնելով: Փոխարենը մանկունյանցիները ակումբի նոր ռեկորդ սահմանեցին՝ մեկ մրցաշրջանում առանց պարտության հանդիպումների շարքը հասցնելով 25-ի: Վերջին անգամ Ժոզե Մոուրինյոյի թիմը պարտվել է 2016թ. հոկտեմբերին: [b]Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»՝ 1:1 Ուեյն Ռունի, 45+3 (11մ) – Գիլֆի Սիգուրդսոն, 79
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր