«Ռեալ»-ը հաղթեց «Մալագա»-ին և ակումբային ռեկորդ սահմանեց. տեսանյութ
Մադրիդի «Ռեալ»-ը Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Մալագա»-ի հետ խաղում իր 16-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում ներառյալ: Այդպիսով Կառլո Անչելոտիի սաները ակումբի հաղթական շարքի ռեկորդ սահմանեցին: Նախկին ռեկորդը կազմում էր 15 հանդիպումից բաղկացած շարքից: Հիշեցնենք, որ 15 անընդմեջ հաղթանակ Մադրիդի «Ռեալ»-ը տարել էր 1961 և 2011 թվականներին:
Վերջին անգամ մադրիդցիները պարտվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին:
[b]«Մալագա» - «Ռեալ»՝1:2[/b]
Գոլեր՝ Սանտա-Կրուս 92՛ - Բենզեմա 18՛, Բեյլ 83՛