9680 դիտում
22:50 05-12-2017
2016-ին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 29.4%. ԱՎԾ զեկույց
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2008-2016թթ ժամանակահատվածում» զեկույցը:
Զեկույցում շատ աղքատ են որակվել այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին գծից, և ծայրահեղ աղքատ են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության պարենային գծից:
2016թ.-ին աղքատության վերին, ստորին և պարենային գիծը մեկ ամսվա համար եղել է համապատասխանաբար 40.867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար), 33.418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար) և 23.313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար):
Զեկույցում անդրադարձ կա Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, որն ազդել է տնտեսական ակտիվության, եկամուտների և սպառման վրա: Ազգային հաշիվների համակարգ 2008 միջազգային ստանդարտի տվյալներով՝ 2013թ. Հայաստանի տնտեսությունը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 3.3%-ով, 2014 թ.՝ 3.6%-ով, 2015 թ.՝ 3.2 %-ով և 2016թ.՝ 0.2%-ով: 2008-2016թթ. ողջ բնակչության միջին ամսական անվանական սպառումը 16.1%-ով աճել է:
2016-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 40 867 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 2015թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 29.8 տոկոս էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,4 տոկոսային կետով:
2016թ.-ին աղքատն են գնահատվել 880 000 մարդ, նրանցից շատ աղքատ (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295.000, ծայրահեղ աղքատ՝ 54.000:
2016թ. աղքատության խորությունը գնահատվել է 4.3%, 2008թ. 5.1%-ի համեմատ: 2016թ.-ին աղքատության սրությունը գնահատվել է 1.1 %, 2008թ. 1.4 %-ի համեմատ։
2016թ. ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ. մակարդակը 0.2 տոկոսով, իսկ աղքատության վերին գծում աղքատության մակարդակը 1.8 տոկոսով բարձր է եղել 2008-ի համեմատ:
Աղքատությունն ըստ քաղաքային (28.8 %) և գյուղական (30.4%) բնակավայրերի չի տարբերվում էականորեն: 2016թ.-ին քաղաքային և գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը ավելի բարձր է եղել 2008թ.-ի համեմատ, համապատասխանաբար՝ 1.2 և 2.9 տոկոսային կետով: Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է (24.9%). այն 1.3 անգամ ավելի ցածր է, քան Երևանից դուրս՝ այլ քաղաքային բնակավայրերում:
2016 թվականին հարցվածների 16.6%-ն իրեն համարել է աղքատ: Իրեն ծայրահեղ աղքատ է համարել 1.4%-ը, ինչը շատ մոտ է մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (1.8%): Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` աղքատ (ներառյալ ծայրահեղ աղքատ) է իրեն համարել բնակչության 16.6%-ը, ինչը ցածր է 2008 թ. մակարդակից (17.0%):
Նմանատիպ նյութեր
2218 դիտում
22:17 23-11-2014
Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է. ԱՎԾ
3640 դիտում
18:12 07-11-2016
Աղքատության մակարդակը Հայաստանում` 29.8%, Շիրակում այն կազմում է 45%
Այս բաժնից
796 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1585 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա