211652_close_icon
views-count1900 դիտում article-date 23:50 11-11-2025

ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Աննա Դանիելյանի հետ զրույցից կարճ չանցած հրապարակվեցին նաև աղքատության և ծայրահեղ աղքատության` 2024-ի ցուցանիշները (https://armstat.am/am/?nid=157&id=1236), ըստ որոնց`
Հայաստանում 2024-ի աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 21.7%` 2023-ի 23.7%-ի համեմատությամբ:

Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6%` 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը` 0.5 տոկոսային կետ:

Այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. սա ի գիտություն նաև մերժվածի, որը մի քանի օր առաջ ասել էր, թե իբր հիմա Հայաստանում աղքատության ցուցանիշն ավելի բարձր է:

 

Նմանատիպ նյութեր