Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է. ԱՎԾ
2008-2013թթ-ին աղքատության մակարդակի աճը Հայաստանի քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ է ընթացել, քան գյուղական բնակավայրերում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Մայրաքաղաք Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է (25.5 տոկոս), ինչը 1.5 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում:
Սակայն երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63.8 տոկոս)
քաղաքաբնակներ են: