211652_close_icon
views-count2862 դիտում article-date 14:11 05-12-2017

120 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կրթական նոր ծրագիր է մեկնարկել

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, մեկնարկել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը, որին մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ ՀՀ յոթ մարզից։ Դասընթացը ՔՀԿ-երի կարողությունների զարգացմանն ուղղված նոր կրթական հավաստագրային ծրագիր է, որն անց է կացվում Հայաստանի ամերիկյան համալսարանում Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ՝ 5 գործընկեր կազմակերպության հետ։ «Ներկայումս հայաստանյան ՔՀԿ-ները ինքնաբավ են գիտելիքներ ստանալու հարցում․ մենք ինքներս սեմինարներ ենք կազմակերպում, փորձի փոխանակում կատարում։ Այսօր սակայն Եվրամիության ֆինանասավորման արդյունքում բուհական կրթական ծրագիր է իրականացվում ՔՀԿ-ների համար, ինչը բացառիկ իրադարձություն է Հայաստանի համար»,- ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Կրթական ծրագրի արդյունքում ՔՀԿ-ները կկարողանան կայուն և արդյունավետ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանրային քաղաքականությունների մշակման հարցում, և իրենց ձայնը մեծ դեր կունենա հանրության առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման գործընթացում․«Եթե ՔՀԿ -ն ցանկանում է իր ազդեցությունն ունենալ կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա, ապա պետք է առնվազն ունենա փորձագիտական լուրջ կարողություններ»,- ասաց Կարեն Զադոյանը։ §Այս դասընթացների առանձնահատկությունը կլինի այն, որ դրանք ժամանակավոր բնույթ չեն ունենա և կիրականացվեն նաև ծրագրի ավարտից հետո¦,- նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը և վստահեցրեց, որ այս ծրագրով դասավանդելու են լավագույն մասնագետները։ Կրթական ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով կուսուցանվեն 120 ՔՀԿ ներկայացուցիչներ՝ Երևանից և մարզերից։ Դասընթացների ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր