211652_close_icon

Անդրեին կառանձնացնեմ. Մինասը՝ Սուպերսթարի կոնֆլիկտների ու քննադատությունների մասին

views-count2452 դիտում article-date 11:48 04-11-2025
Ռուսաստանից եկավ Հայաստան հաղթանակի համար, սակայն նրան կրկին ինչ-որ բան բաժանեց հաղթանակից։ Հայ հանդիսատեսին Սուպերսթար 6-ից հայտնի դարձած Մինասը բազմաթիվ հայտնի մրցույթների է մասնակցել արտերկրում։

Բելառուսում ազգային խտրականության է արժանացել. Օլգա Բուզովան, փոխելով մրցույթի կանոնները, վերջին պահին քվեարկել է նրա դեմ ու դուրս թողել նախագծից։

Ըստ Մինասի՝ դա նախապես գծված սցենար էր՝ ընդդեմ 2 հայերի, որոնք նախագծի ամենաուժեղ ձայներն էին Հայաստանում էլ Հայ Սուպերսթարի կուլիսային տրամադրությունները թեժ են եղել , սակայն մասնակիցների հետ ունեցած կոնֆլիկտները կարողացել է բեմ չբարձրացնել։ Փոխարենը ժյուրիի անդամների, հատկապես Անդրեի հետ աշխատանքը Մինասին օգնել է և հոգեպես, և մասնագիտորեն:

Թիվ-թվաբանության տաղավարում Մինասն անկեղծացել է, պատմել մանկության, Հայաստանից հեռանալու, մոր առողջական խնդիրների մասին  Մրցույթում չհաղթեց, սակայն վայելում է, իր ձևակերպմամբ, ամենաջերմն ու անկեղծ հանդիսատեսի սերը։

Շուտով 2 նոր տեսահոլովակ կհանձնի երկրպագուների դատին  և կմնա Հայաստանում, որովհետև ինչպես եզրափակչում ասաց՝ շոուն պետք է շարունակվի հենց հայ հանդիսատեսի համար
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր